ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Չեք ուզու՞մ Նիկոլը լինի վարչապետ, գնացեք ձեր ընտրած Աժ-ն ցրեք

Չեք ուզու՞մ Նիկոլը լինի վարչապետ, գնացեք ձեր ընտրած Աժ-ն ցրեք
18.10.2025 | 13:50

Հարգելիներս, ձեզանից որևէ մեկը կա՞, որ վարչապետ է ընտրել:

Չկա: ՈՒ լինել էլ չէր կարող:

ՈՒ հարց՝ եթե խոր հիպնոսի մեջ չեք, ի՞նչ եք Նիկոլ, հա Նիկոլ։

Էս վարչապետն էլ, էս կառավարությունն էլ խորհրդարանի ենթական են,

կուզեն ՝ վաղն էլ նոր կառավարություն ու նոր վարչապետ կընտրեն, թեկուզ՝ էն

աղավնին կրծքին սեղմած կնգան:

Չեք ուզու՞մ Նիկոլը լինի վարչապետ, գնացեք, ձեր ընտրած Աժ-ն ցրեք:

Հենց ցրեք խորհրդարանը, Փաշինյան Նիկոլը էլ վարչապետ չի լինի:

Չեք կարո՞ղ, Սահմանադրությունը ձեզ թույլ չի տալի՞ս:

Սահմանադրությունը փոխեք: Սահմանադրությունն էլ է ձեր ընտրածը:

Իրավունք ունեք:

Այ տնաշեններ ում վրա, որ իրավունք ունեք ազդելու, անգամ հեռացնելու, կամ փոփոխելու,

թողած՝ միաբերան ուզում եք ազդել մեկի վրա, որի իրավունքը չունեք:

Չեմ կարծում, որ էսքան պրիմիտիվ բանը չեք գիտակցում:

ՈՒրեմն՝ էլ ինչու՞ եք ձեզ դնում մութ տեղում կորցրածը, լույս տեղում փնտրողի ծիծաղելի վիճակում:

Եկեք ընդունենք, որ ժողովրդի ասած աչքին թոզ փչելը հենց էդ է, որ կա։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ